Քաղաքական - Շարմազանովն էլ զբաղվում է՝ Փաշինյանի փայտիկը մեկնաբանելով. Ալեն Սիմոնյան

Էդուարդ Շարմազանովն էլ զբաղվում է՝ Փաշինյանի փայտիկը մեկնաբանելով։ Այսօր՝ նոյեմբերի 22–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ–ական պատգամավորի կարծիքին այսպես արձագանքեց «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ–ական Ալեն Սիմոնյանը։

 

«Աշոտյանն էլ ձողն է մեկնաբանում, այսինքն, մեկը փայտիկն է մեկնաբանում, մյուսը՝ ձողը։ Այս ֆորմատով նրանք շատ ու շատ ասելիք կունենան մեր ժողովրդին։ Թող իրենք իրենց ասելիքը ժողովրդին ասեն ու այն մարդկանցով, որոնք կարծում են՝ ձախողվել է այս Կառավարությունը, թող երթ անեն, ինչո՞ւ չեն անում։ Եկեք դուրս գանք փողոց ու տեսնենք՝ ինչքան մարդ է կիսում պարոն Աշոտյանի կարծիքը։ Բերեք Բաղրամյան պողոտայով իջնենք, տեսախցիկների առջեւ տեսնենք՝ ինչ կասի ժողովուրդը՝ ի պատասխան պարոն Աշոտյանի գաղափարների»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

 

Շարմազանովը, անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե նոյեմբերի 24–ին համաերեւանյան երթ են կազմակերպելու, նշել էր. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավանաբար հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում եւ որոշեց զբաղվել իր հարազատ գործով՝ քայլերթեր կազմակերպելով»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ