Քաղաքական - Բելառուսի նախագահից ես որևէ արձագանք ես այս պահի չեմ ստացել․վարչապետ

Եթե ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովի ժամանակ կոնսենսուս չապահովվի գլխավոր քարտուղարի ընտրության հարցում, ապա հայկական կողմը կշարունակի ջանքերը, որ այդ կոնսենսուսը ձեռք բերվի։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։


Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի վերաբերյալ իր խոսքերին ու դրան հաջորդած մեկնաբանությանը Բելառուսի ԱԳՆ-ից, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը դրան նույնպես պատասխանել է․

 

«Ինչ ունեմ, ես անձամբ եմ բարձրաձայնել այդ կապակցությամբ, և այս հարցում իմ զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, որից ես որևէ արձագանք ես այս պահի դրությամբ չեմ ստացել։ Իսկ ես ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ, և որևէ կասկած չկա, որ այն ինչ ասել եմ, դա տեղի կունենա, այսինքն՝ ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացների վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը։

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ