Հասարակություն - Մասնավոր տաքսի վարողներին ընդհանրապես ազատում ենք որևէ տեսակի հարկից. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի իշխանությունները մտադիր են հարկային արտոնություններ տալ միկրոբիզնեսին՝ ազատելով հարկերից։ Սա նշանակում է, որ մինչև 20 միլիոն դրամ շրջանառությամբ բիզնեսներից կառավարությունը հարկ չի գանձի, որպեսզի այդ գումարը մնա բիզնեսմենի մոտ ու նորից շրջանառվի։ Այս մասին այսօր Գեղարքունիքի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 

Նա հայտնեց նաև, որ նույնատիպ ու ավելի ռադիկալ որոշման են գնալու տաքսիստների հարցում, թեև պարզ չէ՝ կհասցնե՞ն ընտրություններից առաջ ընդունել այդպիսի քաղաքականություն, թե՞ կմնա ընտրություններից հետո։

«Մասնավոր տաքսի վարողներին ընդհանրապես ազատում ենք որևէ տեսակի հարկերից։ Ասում ենք՝ եթե ուզում եք տաքսի վարել, իհարկե, պետք է մեքենան տեխզննում անցած լինի, ԱՊՊԱ անցած լինի և այլն, բայց տաքսի վարելու համար մենք հարկ (չենք վերցնելու)»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Սրանով, ըստ Փաշինյանի, մասնավոր տաքսի վարողները մինչ այս պետք է Երևանում ամսական 12 հազար դրամ, իսկ մարզերում 8 հազար դրամ հարկ վճարեին, բայց նոր կառավարությունը մտադիր է չվերցնել այդ գումարը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ