Հասարակություն - ՊՆ-ն հրապարակել է 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած ավտովթարից հետո ազատվածների և պատժվածների ցուցակը

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը՝ Խնձորեսկի ճանապարհին եղած վթարի վերաբերյալ, որով մի շարք զինծառայողներ ու հրամանատարներ պատժվում են։ ՊՆ խոսնակը հիշեցրել է, որ այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական պատասխանատվությունից։

 

«Զինվորական Ծառայությունից ազատել․

.զորամասի 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.,
.զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.,
.զորամասի 4-րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ կապիտան Շ. Ա.,
.զորամասի 4-րդ զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.,

 

Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին․

.զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.,
.զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ մայոր Գ.Չ.,

 

Խիստ նկատողություն․

.զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.,
.զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Պ. Ա.,


Նկատողություն․

.զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ