Քաղաքական - Հայաստանը ԱՄՆ-ից զենք գնելու որևէ առաջարկ չի ստացել․ Մնացականյան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնն իր՝ տարածաշրջանային այցի ընթացքում հնչեցրած մտքերը, թե Հայաստանը կարող է զենք գնել ամերիկյան արտադրողներից, շոշափվել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի՝ ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում։ Վարողը հարցրել է՝ դա ուղղակի քաղաքական հայտարարությո՞ւն էր, թե՞ կոնկրետ առաջարկ է եղել։

 


«Հայաստանը որևէ առաջարկ չի ստացել», – ասել է Մնացականյանը։

Նախարարի պաշտոնակատարը բացատրել է, որ տարածաշրջանում կա չլուծված հակամարտություն, և այս պայմաններում զենքի առևտուրը դիտարկվում է որպես մարդու սպանելու միջոցի վաճառք, ոչ թե որպես բիզնես գործարք։ Այստեղ Մնացականյանը ակնարկել է, որ իրենք հենց սա են փորձում հասցնել գործընկերներին, որոնք զենք են ծախում Ադրբեջանին։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առաջին հերթին վերաբերում է մարդկանց, խոսքը 150 հազար մարդու ֆիզիկական անվտանգության մասին է, և մենք անում ենք և անելու ենք հնարավոր ամենը՝ նրանց գոյության անվտանգության պատշաճ ապահովման համար», – ասել է Մնացականյանը։

 

Նա բացատրել է, որ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել հայկական կողմի վճռականությունը մարդկանց անվտանգությունը ապահովելու հարցում, սակայն հայկական կողմը միևնույն ժամանակ կողմ է բացառապես խաղաղ կարգավորմանը։

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ