Քաղաքական - Խորհրդարանը չի ընդունել Էդմոն Մարուքյանի առաջարկը

Խորհրդարանում քվեարկության է դրվել «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Հարգելի՛ գործընկերներ, շատ եմ կարևորում այս նախաձեռնությունը և խնդրում եմ աջակցել: Այն վերաբերում է մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը, և ես շատ եմ կարևորում, որ այն այսօր ընդունվի: Որովհետև որևէ քաղաքական նպատակ, քաղաքական աստառ չունի այս նախագիծը, զուտ հումանիստական բնույթ է կրում»,- ասել է օրենքի նախագծի հեղինակ Էդմոն Մարուքյանը:

 

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ ինքը ևս միանում է կոչին.

«Հորդորում եմ իմ այն ընկերներին, ովքեր հումորի համար նստել են դահլիճում և կուզեն՝ կքվեարկեն, չեն ուզի՝ չեն քվեարկի, հասկանալ, որ այսօր ՀՀ բոլոր կալանավայրերում հետևում են այս նախագծի քվեարկությանը: Մարդիկ շատ դեպքերում անհարկի ենթարկվել են ոչ մարդկային վերաբերմունքի: Մենք պարտավոր ենք վերականգնել այդ մարդկանց իրավունքը, և այս նախագիծը միտված է դրան: Հորդորում եմ բոլորին գոնե այս նախագծին քվեարկել կողմ և չտապալել այն»:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ սա այն դեպքն է, երբ երկու լոռեցիների կարծիքը համընկնում է.

«Ես պաշտպանում եմ այդ նախաձեռնությունը: Կալանավայրերում գտնվող մեր քաղաքացիների իրավունքները պետք է պաշտպանվեն: Դա հումանիստական օրենսդրական նախաձեռնություն է, ես կողմ եմ քվեարկելու դրան՝ չնայած որ ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել»,- ասել է Շարմազանովը:

Որոշումը չի ընդունվել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ