Քաղաքական - «Նիկոլ, վարչապե՛տ». «Իմ քայլը» դաշինքի հավանական նախընտրական կարգախոսը

ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքն ամենայն հավանականությամբ հանդես կգա «Նիկոլ, վարչապե՛տ» կարգախոսով։ Այս մասին ասել է  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի անդամ Հովիկ Աղազարյանը։ Նա նշել է, որ կարգախոսն ընտրել են Ալեն Սիմոնյանի առաջարկով։

 
«Կարգախոսը հստակ չէ, բայց շրրջանառվող տարբերակներից ամենահավանականը «Նիկոլ վարչապե՛տ» տարբերակն է, քանի որ Նիկոլն այս ամեն ինչի խորհրդանիշն է և ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ ընտրություն է կատարում, և գաղափարական որոշում կայացնի»,–ասել է  նա։


Հարցին, թե այս կարգախոսը չի՞ նմանվում անձի պաշտամունքի, պատգամավորն արձագանքեց. «Ո՛չ, դա քարոզչական, քաղաքական հնարք է»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ