Քաղաքական - Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է ԵՄ-ում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Եվրոպական Միության տարածքում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը։


Ողջունելով հյուրերին Արցախում՝ պետական նախարարը կարևորել է ընկերության կատարած ներդրումներն Արցախի էներգետիկ ոլորտում։ Այս մասինն հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը տեղեկացրին, որ մտադիր են մոտ ապագայում մեծացնել «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության մեջ ունեցած ներդրումային մասնաբաժինը։

Ներդրումային ընկերության ներկայացուցիչների խնդրանքով՝ պետնախարար Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում կենսաթոշակային համակարգի, փոքր ավիացիայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության ոլորտների ներդրումային հնարավորությունները, որոնցում նույնպես հյուրերը ներդրումներ անելու հետաքրքրություն են դրսևորել:

 


Հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ