Քաղաքական - Եթե այս ընտրություններում փողը դեր չխաղա, հզոր ԱԺ ենք ունենալու. Մարուքյան

Կարևոր է, որ այս խորհրդարանական ընտրություններն իրապես լինեն արդար, թափանցիկ, հավասար մրցակցային և նախկինի արատավոր բարքերն ու երևույթները միասնական ուժերով կարողանանք մերժել և իրավիճակ լինի, որ ընտրություններից հետո որևէ մեկը չասի, որ խնդիրներ եղել են. ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 

«Տարատեսական հաղորդագրություններ արդեն ստանում ենք տարբեր նախատեսվող, նախապատրաստվող ընտրախախտումների հետ կապված: Ես փորձում եմ դրանց չհավատալ և վերաբերում եմ որպես բամբասանք, բայց քաղաքացիներին կոչ եմ անում, ցանկացած իրավախախտման պարագայում, փող բաժանելու, ցուցակագրելու մարդկանց ազատ կամքի արտահայտման վրա ազդեցություն ունենալու մեթոդներ կիրառելու պարագայում խնդրում եմ կապվեք «Լուսավոր Հայաստանի» գրասենյակ, որ մենք սահմանված կարգով կարողանանք դրանց ընթացք տալ»,-ասաց նա:

 

Մարուքյանն ասաց, որ եթե այս ընտրություններում փողը դեր չխաղա, մարդկանց կամքի վրա տարատեսակ ձևերով ճնշում չլինի, «հզոր ԱԺ» է լինելու: «Այն ձևավորվել է քաղաքացու ազատ կամքի արտահայտության վրա, և այնտեղ մեծ խմբակցություն կլինի, որը կկոչվի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն»,-ասաց նա և եզրափակեց՝ քաղաքացին կորոշի, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ