Քաղաքական - Նախընտրական քարոզարշավին եկեք ինքներս մեր մեջ այնքան ուժ գտնենք, որ չվերածենք փոխադարձ վիրավորանքի. ՀՀԿ պատգամավոր

Մեզանում այսօր պակասել է բարությունը. ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով ի դեպ, այսօր է մանդատ վերցրել:

 

«Եկեք կանգ առնենք և պատասխան տանք՝ ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ մենք հազարամյակների խորքից ընտանեկան ավադական արժեքներ կրող ազգ, որ բերել ենք հասցրել ավանդույթներն այսօրվան, այլևս փոխակերպվել ենք, կորցրել հարգանքը, կանանց, մեծերի, երեխաների հանդեպ»,-ասաց նա:

 

Ըստ Կարապետյանի՝ տարածաշրջանի երկրներից Հայաստանը դրականորեն տարբերվել է:

 

«Բայց այսօր շատերս, հետևելով սոցցանցերում իրավիճակին, տեսնում ենք տոտալ փոխակերպված իրավիճակ, սիրելի՛ ժողովուրդ, կոչս է հորդորս ու խնդրանքս, մենք հիմա մտնում ենք բարդ ժամանակաշրջան, նախընտրական քարոզարշավին եկեք մենք՝ ինքներս, մեր մեջ այնքան ուժ գտնենք, որ չվերածենք փոխադարձ վիրավորանքի, չարության, փոխադարձ մաղձի, որը վերջերս տիրում է, այլ սփռենք բարություն, հասցնենք մեր խոսքը բարության պրիզմայից: Հավատացեք՝ դա ավելի ընդունելի կլինի, մենք հայ ենք, քրիստոնյա ենք»,-ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ