Քաղաքական - Բելառուսը 3 թեկնածու ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար

Պաշտոնական Մինսկը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ադրբեջանի դեսպանին ընդունելիս։


Երեք թեկնածուի մասին Լուկաշենկոյի հայտարարությունը, ըստ ամենայնի, կապված է մինչ այս ներկայացված միակ թեկնածուի վերաբերյալ դիրքորոշումներով։ Այս պահին դեռ չի լրացել ժամկետը, երբ Հայաստանի ներկայացուցիչը պետք է գլխավորի կառույցը։ Սակայն հավանական է նաև մյուս տարբերակը՝ թեկնածու առաջադրի Բելառուսը, քանի որ հաջորդ քարտուղարը պետք է ընտրվի հենց Բելառուսի առաջարկությամբ։

 

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել է Բելառուսի ներկայացուցիչ, երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Սա Հայաստանի համար անընդունելի տարբերակ է նախ այն պատճառով, որ Հայաստանն ուզում է պահպանել իր թեկնածուին առաջադրելու իրավունքը, և երկրորդը՝ Զասը մասնակցել է Ադրբեջանին բելառուսական հեռահար հրթիռայինյ զինատեսակի վաճառքի կազմակերպմանը։

Ադրբեջանի դեսպանի հետ այսօրվա հանդիպման ընթացքում Լուկաշենկոն զարմանք է արտահայտել, թե որքան աժիոտաժ է առաջացրել ՀԱՊԿ քարտուղարի նշանակման հարցը լրատվամիջոցներում։ Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը հետևում է մամուլին ու տեսել է, որ եթե լրատվամիջոցներին հավատան, ապա այդ հարցը եղել է հիմնական քննարկման առարկա։ Սակայն դա այդպես չէ, ըստ Բելառուսի նախագահի, այդ հարցը քննարկվել է ընդամենը 15 րոպե։

 

Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրների ղեկավարները Աստանայում կայացած հանդիպման ժամանակ շատ այլ հարցեր են քննարկել։ Որպես օրինակ՝ Լուկաշենկոն նշել է, որ Նիկոլ Փաշինյանը այդ հանդիպման ժամանակ ներկայացրել է, որ Հայաստանում դեկտեմբերի 9-ին ընտրություններ են լինելու, ինքը՝ Լուկաշենկոն, պատմել է իրենց մոտ անցկացված «Մյունխենի անվտանգության համաժողովի» միջոցառումներից մեկի մասին և այլն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ