Քաղաքական - Նիստում ՀՀԿ խորհուրդը երկու կարևոր հարց է քննարկել

ՀՀԿ խորհրդի նիստում երկու կարեւոր հարց է քննարկվում, մեկը ԱԺ ընտրություններին մասնակցության հարցը, մյուսը ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարց։ Այս մասին քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ զրույցում նշեց Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ ՀՀԿ խորհրդի նիստից անմիջապես հետո ճեպազրույց կտա կուսակցության ներկայացուցիչ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

 

Շարմազանովը նաև ընդգծեց, որ այսօր ՀՀԿ համամասնական ցուցակը չի հրապարակվի, դա կարվի առաջիկա մի քանի օրերին։ Վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։

Նշենք, ՀՀԿ խորհրդի նիստը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերն են, այդ թվում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, իսկ մասնակցելու դեպքում նաեւ համամասնական ցուցակի հարցը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ