Հասարակություն - Դերժավայի Արկադիին դատի են տվել

ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին` Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դեմ կրկին դատական հայց է ներկայացվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան են դիմել քաղաքացիներ Դավիթ Քոչարյանը, Հովհաննես Կարապետյանը, Էդուարդ Սուքոյանը և Անուշիկ Աղաջանյանը՝ պահանջելով, որ դատարանը «Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ին ստիպի ինքնակամ շինությունը քանդել:

 

Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ական պատգամավոր Համբարձումյանը, օգտվելով նախկին իշխանության բարեհաճությունից, իր ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հարակից տարածքում շինարարություն է արել, որի դեմ բողոքում են քաղաքացիները: Թե ինչով կավարտվի այս վեճը, դժվար է ասել՝ հաշվի առնելով նոր Հայաստանի իրողությունները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ