Հասարակություն - Յուրի Վարդանյանի աճյունը տեղափոխվել է Հայաստան. հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին

Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի աճյունն այսօր՝ նոյեմբերի 11-ի գիշերը տեղափոխվել է Հայաստան։ Այս տեղեկությունը հաստատել է Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

 

Օլիմպիական չեմպիոնի աճյունը Հայաստան է տեղափոխվել Մոսկվա-Երևան չվերթով՝ ժամը 3։30–ին։

Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-19:00-ն Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցում։ Հոգեհանգստի արարողությունը՝ ժամը 18:00-19:00-ն:

Երևանում քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա նոյեմբերի 13-ին՝ 10:00-15:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հուղարկավորությունը՝ նույն օրը ժամը 16:00-ին Կոմիտասի անվան պանթեոնում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ