Քաղաքական - Մեր ցուցակներում չեն լինելու հասարակության մատից փուշ չհանած մարդիկ. Քոքոբելյան

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին.

 

«Ոչ մի քաղաքական ուժի հետ որևիցե դաշինքի հետ կապված քննարկումներ չեն եղել: Մեզ դիմել են առանձին պատգամավորներ, բայց դա համագործակցության հարց չէր: Մենք չեն բացառում, որ մեր ցուցակներում չեմ ասում ՀՀԿ-ից, բայց կլինեն ընդդիմադիր դաշտում հանդես եկած որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Մեր ցուցակներում չեն լինելու հասարակության մատից փուշ չհանած, կոռումպացված մարդիկ: Եթե կոռուպցիոն սխեմաներում թրծված մարդկանց տանում են համակարգային փոփոխություններ անելու, դա պարզապես անթույլատրելի է»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

 

 

«Ինձ համար մարդու ընտրության սկզբունքն այն է, թե այդ մարդը ինչ գաղափարական մոտեցումներ ունի: Եթե այդ մարդն իր ուժերի ներածին չափով պայքարել է ՀՀ բարօրության համար և գաղափարները համապատասխանում են իր գաղափարների հետ, ապա այդ մարդը իմ ընկերն է և որևէ կապ չունի, թե որ կուսակցության անդամ է»,- նշեց Արամ Սարգսյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ