Քաղաքական - Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՀԱՊԿ համատեղ նիստին

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 8-ին Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

 

Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Աֆղանստանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Համատեղ նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք որոշումներ, հավանություն է տրվել Հավաքական անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերին։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ