Հասարակություն - Ժամը 18:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 391 դատապարտյալ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 391 դատապարտյալ:

 

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 20, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 28, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 6, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 53, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 9, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 25, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 21, «Սևան» ՔԿՀ-ից՝ 128, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 48, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 40, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 13 դատապարտյալ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ