Հասարակություն - Վթարի հետևանքով վիրավորված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին զինծառայողների տեղափոխող բեռնատարում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: Այս մասին Facebook-ի  իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է:

 

Վիրավորված զինծառայողներին տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ:

Նախնական տեղեկություններով՝ տուժած զինծառայողներից մեկը ունի կոտրվածքներ. «Ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,–գրել է Հովհաննիսյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ