Քաղաքական - Հայաստանի կառավարության նվերը Նորվեգիայի Թագավորությանը

Հայաստանի սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրեյթին է հանձնել Հայաստանի կառավարության նվերը Նորվեգիայի Թագավորության կառավարությանը՝ սփյուռքահայ Դանիել Վարուժան Հեճինեանի հեղինակած Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարը:

 

«Այս նկարը մարմնավորում է երկու պետությունների բարեկամությունը, ինչպես նաև հայ ազգի և Հայաստանի կառավարության երախտագիտությունը Նորվեգիա պետությանն ու մեծ մարդասեր, գիտնական Նանսենի ժողովրդին այն ամենի համար, ինչ նրանք արեցին Հայոց ցեղասպանության, և Սպիտակի երկրաշարժի տարիներին և շարունակում են այդ կարևոր առաքելությունն իրականացնել ցայսօր հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման»,- գրել է նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ