Հասարակություն - Աննա Հակոբյանը վաղը կայցելի Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներին

Նոյեմբերի 6-ին` ժամը 14:00-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այցելելու է Ադրբեջանում գերեվարված, Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:

Տիկին Հակոբյանը տեղեկացվել է, որ Կարեն Ղազարյանի հայրը վատառողջ է: Այցի նպատակն է տեսակցելու Կարենի հայրիկին, տեղեկանալու նրա առողջական վիճակից, ինչպես նաև հնարավորության դեպքում պատասխանելու Կարենի ծնողների հարցերին՝ իրենց որդու կարգավիճակի հետ կապված: Այս մասին հայտնում է Ա. Հակոբյանի մամուլի խոսնակը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ