Քաղաքական - Արդարադատության նախարարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության և հետ կապերի վարչությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արդարադատության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի միջև երկարաժամկետ և ամուր գործընկերությանը: Այդ համատեքստում, Արթուր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Գործակալության աջակցությունը Հայատանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և համատեղ իրականացված ծրագրերը որակել է հաջողված:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Նախարարության առաջնահերթություններն ու ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից դրանց աջակցելու հնարավորությունները: Մասնավորապես՝ գործընկերներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի բարելավմանը, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության աշխատանքների բարեփոխումներին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ներդրմանը վերաբերող մի շարք հարցերի:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ