Հասարակություն - Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ ավելի շատ է խախտվել

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր 80 անգամ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ