Հասարակություն - Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան մասին։

 

Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Նա բոլոր ժամանակների հայ մեծագույն ծանրամարտիկն է։ Հայկական սպորտի փառքը եւ նրա միջազգային հեղինակությունն անհնար է պատկերացնել առանց նրա։

Յուրի Վարդանյանի մարզական սխրանքները ոգեւորության եւ հպարտության բազում անմոռանալի պահեր են պարգեւել մեր մարզասերներին եւ ոգեշնչել պատանիներին` հետեւելու նրա օրինակին։

Իմ ցավակցությունն եմ հայտնում Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին եւ նրա բազմահազար երկրպագուներին»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ