Քաղաքական - Գործող ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք կազմակերպելու ընտրությունները. Մուկուչյան

Գործող ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք կազմակերպելու ընտրությունները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ումլրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Դիտարկմանը, որ նախկինում ընտրությունների օրը ընտրական տեղամասերի մոտ կուտակումներ էին լինում, խոչընդոտվում էր ընտրական գործընթացը, Երեւանի ավագանու ընտրություններին նման երեւույթներ եղե՞լ են՝ հաշվի առնելով, որ ԿԸՀ նախագահն անձամբ էր այցելել որոշ տեղամասեր, Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Կուտակումներ տեղամասերի մոտ նկատելի չեն եղել: Փոփոխությունները, թերեւս, պայմանավորված էին եւ տեղամասային հանձնաժողովների, եւ ոստիկանության համապատասխան ծառայությունների ավելի համակարգված աշխատանքով: Երբ տեղի էին ունենում նման երեւույթներ, արձագանքը լինում էր շատ ավելի արագ, օպերատիվ եւ բնական է, դրանով կանխվում էր կուտակումը կամ հավաքվելը»:

 

Ինչ վերաբերում է նրան, որ ժամանակին ընդդիմությունը, որն այսօր իշխանության է, իրեն անվանում էր ընտրակեղծարար, թվանկարիչ, հիմա հարմարավե՞տ է նրանց հետ աշխատելը, ԿԸՀ նախագահն ասաց. «Ես նախկինում իմ կարծիքները հայտնելու բազմաթիվ առիթներ ունեցել եմ կապված տարաբնույթ մեկնաբանությունների եւ այլնի հետ: Այս պահին, ինչպես եւ նախկինում ԿԸՀ-ն օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան իրականացնում է ընտրական գործընթացի կազմակերպումը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ