Քաղաքական - Չի բացառվում, որ համաներում հայտարարելու հետևանքով Հայաստանում հանցավորության մակարդակը բարձրանա. Զեյնալյան

Չի բացառվում, որ համաներում հայտարարելու հետևանքով Հայաստանում հանցավորության մակարդակը բարձրանա, բայց դա պարտադիր պայման չէ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ այստեղ անելիք ունեն համապատասխան մարմինները, որպեսզի դա տեղի չունենա:

 

Զեյնալյանն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկների անմխիթար վիճակի մասին հարցին: Նա նշեց, որ կառավարությունում է գտնվում որոշման նախագիծ՝ կառավարության պահուստային ֆոնդից գումար տրամադրելու վերաբերյալ: «Միջոցներ են հայթայթում վերանորոգումներ անելու նպատակով: Գիտեք, առնվազն երկու քրեակատարողական հիմնարկ ենթակա են փոխարնման՝ Նուբարաշեն և Գորիսի ՔԿՀ-ները: Մենք նաև նախատեսել էինք գալիք տարվա ծախսերում նոր քրեակատարողական հիմնարկի մեկնարկի համար մեկ միլիարդ դրամ, ընդհանուրը 4.9 մլրդ է: Սակայն դա դեռ ընդգրկված չէ՝ պայմանավորված բյուջետային միջոցների սղությամբ: Ընթացքում մշտապես վերանորոգման աշխատանքներ կատարվում են տարբեր ՔԿՀ-ներում, եթե մեզ հաջողվի խնայողություններ անել, վերաբաշխումներ կանենք և կիրականացնենք կապիտալ վերանորոգումներ»,- ասաց նա:

 

 

Զեյնալյանի խոսքով՝ անհաժեշտ է, որպեսզի «բրասլետային վերահսկղության» մեխանիզմը ներդրվի պրոբացիոն ծառայությունում, որպեսզի պակասեցվեն ՔԿՀ-ների շահառուների թիվը: «Դրա համար մեզ անհրաժեշտ կլինի շուրջ 300 հազար դոլարի չափ գումար, փորձում ենք հայթայթել այդ միջոցները, այդ թվում՝ նաև դրամաշնորհների և բյուջետային աջակցության խողովակներով»,- նշեց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ