Հասարակություն - «Ուրալյան ավիաուղիներ»-ը կվերականգնի Վոլգոգրադ-Երևան չվերթը

Վոլգոգրադի օդանավակայանը 3 տարի ընդմիջումից հետո վերսկսում է չվերթները դեպի Հայաստան, Ուզբեկստան և Տաջիկստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այդ մասին հայտնել է «Վոլգոգրադ միջազգային օդանավակայանի» գլխավոր տնօրեն Սերգեյ Դմիտրիևը:

 

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը դեկտեմբերից հայտագրվել է դեպի Երևան, Տաշքենդ և Դուշանբե թռիչքներ իրականացնելու համար: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ Airbus A320 ինքնաթիռներով:

 

«Դա հետաքրքիր ուղևորահոսք կլինի, խոսքն աշխատանքային միգրանտների մասին է: Այժմ նրանք օգտվում են ավտոմեքենաներից կամ երկաթուղուց, դա երկար է և ոչ այնքան անվտանգ: Մարդիկ մեզ հավատացին և որոշեցին ավիաուղի բացել այդ ուղղություններով,-ասել է Դմիտրիևը:

 

Վոլգոգրադի օդանավակայանից դեպի Երևան թռիչքներ են իրականցվել 2014-2015թթ., այնուհետև դադարեցվել են, դեպի Դուշանբե և Տաշքենդ թռիչքներն իրականացվել են 2015 թվականին:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ