Քաղաքական - Հայաստանը չի բացառում, որ հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. նախագահ

Հայաստանը չի բացառում, որ հետ կկանչի Յուրի Խաչատուրովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում լրագրողների հետ զրույցում: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա (Խաչատուրովը-խմբ.) համարվում է ՀՀ ներկայացուցիչ, Հայաստանը որոշելու իրավունք ունի՝ թողնե՞լ իր ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե՞ ոչ:Այս պահին որոշակի իրավական գործընթացներ են ընթանում այդ ուղղությամբ»,- նշել է Սարգսյանը:

 

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Դատարանը Խաչատուրովին ազատ է արձակել:

 

Հայաստանն առաջարկել էր ՀԱՊԿ երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ