Քաղաքական - Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Գևորգ Բաբայանը նշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար:

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝

 

1. Գևորգ Բաբայանին՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ից նշանակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։

 

2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արտավազդ Սարգսյանի լիազորությունները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարած 2018թ. նոյեմբերի 1-ից»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ