Քաղաքական - Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին:

Հայցը քննող Դատավորը Լ. Սարգսյանն է: Վերջինս հոկտեմբերի 19-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ և գործը նախապատրաստել դատաքննության:

 

Հիշեցնենք, որ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դեռևս սեպտեմբերի 19–ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։ Ընդունելության բոլոր չափանիշներին չբավարարելու պատճառաբանությամբ հայցադիմումը հետ էր վերադարձվել։ Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո, եռօրյա ժամկետում հայցը կրկին ներկայացվել էր դատարան և վարույթ ընդունվել հոկտեմբերի 19-ին:

 

Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել էր, որ հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ