Հասարակություն - Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի վերջի համեմատ ցածր է 1 սանտիմետրով

Սևանա լիճը, ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 48 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Նույն աղբյուրի համաձայն՝ 2018 թվականի ընթացքում Սևանա լճից բաց է թողնվել 200 միլիոն 263 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սևան ջրատարով լիճ է տեղափոխվել 113 միլիոն 749 հազար խորանարդ մետր ջուր:

«Եթե 30 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառ այս տարի չիրականացվեր, ապա չէր արձանագրվի լճի ջրային պաշարների բացասական հաշվեկշիռ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ