Հասարակություն - Վարչապետի աշխատակազմից 7 մեքենա հետ կվերցվի

Կառավարությունը նոյեմբերի 1-ին կայանալիք նիստին որոշում կընդունի վարչապետի աշխատակազմից 7 մեքենա հետ վերցնելու և այլ կառույցներին ամրացնելու վերաբերյալ։

Որոշման նախագծում ասվում է, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ վերցնել և ՀՀ Նախագահի աշխատակազմին ամրացնել 2 ավտոմեքենա, ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը 2 ավտոմեքենա և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 3 ավտոմեքենա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ