Հասարակություն - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 3 տեղակալները Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտաշես Ջավադյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտաշես Ջավադյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում։

 

Վարչապետի մեկ այլ որոշմամբ աշխատանքից ազատվել է նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ալիկ Հակոբյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Ալիկ Հակոբյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նաև Գոհար Փանաջյանին տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Գոհար Փանաջյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ