Քաղաքական - Դավիթ Տոնոյանը Կոսովոյի ուժերի հրամանատարի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ խաղաղապահների առաքելությանը

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Կոսովո։

Ինչպես Facebook-ի գրառմամբ հայտնել է մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ՊՆ-ի պաշտոնակատարին ուղեկցում են ՆԱՏՕ-յում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լևոն Այվազյանը և այլ պաշտոնյաներ։

 

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նույն օրը Պրիշտինայում հանդիպում է ունեցել Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար՝ գեներալ Սալվատորե Գուոչիի հետ։

Գեներալ Գուոչին Դավիթ Տոնոյանին նախ և առաջ երախտիքի խոսքեր է հայտնել հայ խաղաղապահների բարեխիղճ ծառայության համար։ Դավիթ Տոնոյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ հայ խաղաղապահների առաքելության իրականացման գործում հրամանատարության ցուցաբերած աջակցությունը շատ կարևոր է։

Հանդիպումն անցել է ջերմ ու անմիջական քննարկումների մթնոլորտում

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ