Հասարակություն - Ռուզաննա Մուրադյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել Հայաստանի hանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ