Հասարակություն - Խանդոյանի պաշտպանը միջնորդեց նրա այրուն ներգրավել որպես իրավահաջորդ

ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց որպես մահացած ամբաստանյալի շահերի իրավահաջորդ ներգրավել նրա այրուն` Անուշ Խանդոյանին, որպեսզի վերջինս դիրքորոշում արտահայտի՝ շարունակե՞լ դատաքննությունը Խանդոյանի մասով, թե՞ դադարեցնել: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը պահանջեց ներկայացնել Խանդոյանի մահվան վերաբերյալ փաստաթուղթ:

 

Պաշտպանն այդպիսի փաստաթուղթ չուներ: Դատական նիստը կրկին հետաձգվեց, որպեսզի հաջորդ նիստին ներկայանա Արայիկ Խանդոյանի այրին, իսկ պաշտպանը ներկայացնի ամբաստանյալի մահվան վկայականի պատճեն:

 

Հիշեցնենք` 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի բոլոր անդամների խափանման միջոց կալանքը փոխվել է, և նրանք ազատության մեջ են, բացի երկուսից` Արմեն Բիլյանից և Սմբատ Բարսեղյանից, որոնք մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ 3 ոստիկանի մահվան մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ