Քաղաքական - Արտակ Բեգլարյանը ընտրվեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Արցախում ԱԺ 8-րդ նստաշրջանում գաղտնի քվեարկությամբ Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։

 

Հիշեցնենք, նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը դիմում էր ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին, իսկ ԱԺ «Հայրենիք» խմբակցությունը թափուր պաշտոնի համար ներկայացրել էր Արտակ Բեգլարյանի թեկնածությունը:

 

«Նախորդ երկու պաշտպանների օրոք բավականին մեծ աշխատանք է կատարվել և՛ մարդու իրավուիքնենրի մշակույթի բարելավման, և´մարդու իրավունքներ պաշտպանության մեխանիզմենրի կատարելագործման, և´ արհեստավարժ աշխատակազմի ձևավորման, և´ միջազգային կապերի հաստատման առումով:

 

Կուզեի երախտագիտությունս հայտնել նրանց սրտացավ աշխատանքի համար: Այժմ ինձ է առաջարկվել շարունակել նրանց գործը, ինչը պատվաբեր աշխատանք և առաքելություն է ինձ համար: Իմ աշխատանքում կա 4 հիմնական ուղղություն՝ ներքին, համահայկական, միջազգային և ադրբեջանական ուղղությունները»,- իր ելույթում ասաց Արտակ Բեգլարյանը:

 

Արտակ Բեգլարյանը Արցախի ՄԻՊ է ընտրվել միաձայն: Քվեարկությանը մասնակցել է 29 պատգամավոր:

 

Հիշեցնենք նաև, որ նա դեռևս փետրվար ամսին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով Արտակ Բեգլարյանը նշանակվել էր ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ