Քաղաքական - ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ Վենետիկյան հանձնաժողովի նախագահին

Հոկտեմբերի 31-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից նոյեմբերի 1-ից 2-ը Երևանում հրավիրված միջազգային խորհր­դաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձ­նաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին: Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 

ԲԴԽ նախագահը Ջաննի Բուքիքիոյին ներկայացրեց Խորհրդի կողմից մշակված արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգային մոտեցումները և կառուցակարգերը, հասցեական արդարադատության վերացման և կո­ռուպցիոն ռիսկերի բացառման նպատակով դատական գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի բարելավման ու էլեկտրոնային արդարադատության արմատա­վորման մոտեցումները:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև արդարադատական գործընթացներին վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ կարգապահական վարույթ­ների կառուցակարգերի բարելավման, օրենսդրական անհրաժեշտ բարեփոխումների իրականացման և այս հարցերում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակ­ցության ամրապնդման հետ կապված հարցեր:

 

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ողջունեց և կարևորեց ԲԴԽ նախագահի՝ որպես Վենետիկի հանձնաժողովի անդամի գործուն մաս­նակցու­թյունը դատական իշխանությանն առնչվող հրատապ խնդիրների լուծման գործում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ