Քաղաքական - Փոխվարչապետը ընդունել է ԱՀԿ պատվիրակությանը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և ծխախոտի դեմ պայքարի շրջանակում եռօրյա այցով Հայաստանում գտնվող ԱՀԿ-ի պատվիրակության ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

 

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է Հայաստանում ծխելու դեմ արդյունավետ ու թիրախային պայքարի իրականացումը: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կառավարության առաջնայնությունն է ոչ միայն պայքարը ծխախոտի՝ որպես վատ երևույթի դեմ, այլև առաջին հերթին հոգածությունը բնակչության առողջության մասին:

 

ԱՀԿ պատվիրակության ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է իրենց՝ Հայաստան այցի հիմնական նպատակները և գոհունակությամբ խոսել ծխախոտի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամության մասին:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի ընդունման պարագայում ՀՀ բնակչության առողջության բարելավման հնարավորությունները, խոսել ծխախոտի դեմ պայքարի միջազգային հաջող փորձի մասին` անդրադառնալով տարբեր երկրներում կիրառվող առանձին գործիքների արդյունավետությանը և Հայաստանում դրանց կիրառման նպատակահարմարությանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ