Քաղաքական - Անգամ գործող օրենսգիրքը մեզ չի խանգարի. Լենա Նազարյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը Facebook- ի իր էջում գրել է.

«Ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման տապալումը: Ո՞րն է կառավարող ուժի համար տարածքային ցուցակներ պահելու շահը: Որպեսզի շահագրգռենք մարզերում ու վարչական շրջաններում հեղինակություն ունեցող թեկնածուների՞ն` մեր ցուցակներում ընդգրկվելու համար: Բայց դրա համար հատուկ ջանքի կարիք չկա էլ մեր դեպքում. Երևանի ավագանու ցուցակ կազմելու համար մոտ 500 անձի հայտ ենք դիտարկել:

 

Մինչդեռ մեկ ընտրական ցուցակով ընտրությունների մասնակցելը միշտ ավելի կանխատեսելի ու պակաս ռիսկային է քաղաքական թիմ ձևավորելու առումով ու սա շա՛տ ավելի նախընտրելի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ոչ թե ընտրվելու խնդիր ունեն, այլ` ԱԺ-ում քաղաքական և աշխատող թիմ ունենալու նպատակ ունեն: Իսկ մենք ունենք այդ նպատակը:

Եվ անգամ գործող օրենսգիրքը մեզ չի խանգարի, որ մենք հասնենք այդ նպատակին, թեև ավելի դժվար կլինի: Ափսոսում եմ, որ մարդիկ, ովքեր շատ լավ են պատկերացնում այս տարբերությունը, անտեսեցին մեր ջանքերը քաղաքական խորհրդարան ունենալու ուղղությամբ և չմատնանշեցին իրական խոչընդոտողներին»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ