Քաղաքական - Երևանի առաջին փոխքաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու արտահերթ նիստում հայտարարել է, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջարկում է Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:


Սարգսյանն իր աշխատաոճի մասին խոսելիս ասել է հետևյալը.

 

«Առաջնորդվելում եմ ՄԱԿ-ի զարգացման փաստաթղթերում ներառված լավ կառավարման սկզբունքներով, խոսքը 9 փոփոխությունների մասին է»:

 

«Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի հարցին, թե որ ոլորտներն է իր աշխատանքով կարգավորելու քաղաքապետի առաջին տեղակալը, նա տվել է հետևյալ պատասխանը.

 

«Նախնական քննարկումներով` ոլորտներում փոփոխություն չի լինի, նախկին տրամաբանությամբ է բաշխված լինելու: Պարոն քաղաքապետը դեռ վերջնական որոշում չի կայացրել, որոշ փոփոխություններ կլինեն»:

 

Նրա խոսքերով՝ իր առաջին քայլը լինելու է թղթաբանության հետ կապված խնդիրը լուծելը.

 

«Քաղաքացիների դիմումների համար հատկացված ժամանակահատվածը կճատել, ժամանակն օգտագործել Երևանի գլոբալ խնդիրների լուծման համար: Ուշադրություն ենք դարձրել «Սմարթ սիթի» գաղափարին: Ինֆորմացիոն տեխնոլոգիաներին առաջնահերթություն տալը լոկ բառեր չպետք է լինեն»:

 

Հրաչյա Սարգսյանն ընտրվեց ձայների 52 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ