Հասարակություն - Լուսացույցային կարգավորում ունեցող խաչմերուկներում խցանումների պատճառի մասին մանրամասնում է ՃՈ պետի տեղակալը

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի վարորդներ, ընդունեք ի գիտություն, որ լուսացույցային կարգավորում ունեցող խաչմերուկներում խցանումների պատճառը ՃԵԿ-Ի պարզագույն կանոնը չպահպանելն:

 

ՃԵԿ-ի 88-րդ կետի համաձայն, ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ խաչմերուկ կամ երթևեկելի մասերի հատում, եթե առաջացել է ԽՑԱՆՈՒՄ, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությանը: Հարգելիներս պահպանեք այս պարզագույն կանոնը և խցանումներ մի առաջացրեք»

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ