Հասարակություն - Արմավիրցիները պահանջում են իրենց նախկին մարզպետին

Արմավիրի մարզի բնակչությունը, պահանջում է իր նախկին մարզպետ՝ Գագիկ Միրիջանյանի վերադարձը։ Համայնքի բնակիչները ստորագրահավաք են իրականացրել և ուղարկել կառավարություն պահանջելով նոր մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանի հրաժարականը։ 

Նրանք դիմել են նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին։

Բնակիչները նշում են, որ եթե այս հեղափոխությունից հետո ժողովուրդն է կայացնում որոշումները, ապա ինչու իրենց ձայնը մինչ օրս լսելի չէ։ Նրանք հավելում են, որ նախկին մարզպետը ցանկացած հարցով աջակցել է նրանց և նրանք դժգոհելու առիթ երբեք չեն ունեցել։

Այս պահին բնակիչները դեռ սպասում են կառավարության պատասխանին, որից հետո կորոշեն իրենց հետագա անելիքները։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ