Հասարակություն - Ֆելիքս Ցոլակյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն

ոկտեմբերի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաեւ կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:
 
 
ԱԻՆ-ից հայտնում են, որ գերատեսչության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով փոխնախարար Արամ Թանքարյանին նախարարի տեղակալի պաշտոնում կատարած աշխատանքի համար, հույս հայտնեց, որ նա ըմբռնումով կմոտենա կադրային այս փոփոխությանը: Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց նորանշանակ փոխնախարար Արմեն Հարությունյանին՝ նշելով, որ նա դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, գիտությունների թեկնածու է, եւ հույս հայտնեց, որ Հարությունյանը կարեւոր ներդրում կունենա իր համակարգման ոլորտում:

 
Անդրադառնալով ԱԻ նախարարության համակարգում աշխատանքային կարգապահության պահպանման հարցին՝ Ֆելիքս Ցոլակյանը եւս մեկ անգամ շեշտեց դրա կարեւորությունը: Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց նաեւ գերատեսչության կադրային ճիշտ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը՝ մասնավորապես շեշտելով ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի շրջանավարտների՝ աշխատանքի ընդունման առաջնայնությունը:

 
«Կարեւորում եմ փրկարարների վերապատրաստման հարցը: Թերի պատրաստված փրկարարները կարող են էլ ավելի բարդացնել ծագած արտակարգ իրավիճակը, ուստի՝ հանձնարարում եմ մեծ ուշադրություն դարձնել փրկարարների մասնագիտական պատրաստականությանը», - ասաց Ֆ. Ցոլակյանը:

 
 
Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց գլխավոր քարտուղարին, փոխնախարարներին եւ առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ