Հասարակություն - Հրդեհ Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում. տուժածներ չկան

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 13:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի անասնագոմերից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում և ավտոտնակում:

 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 19:29-ին:

 
Այրվել են մոտ 500 հակ անասնակեր և անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 200 քմ):
 
 
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ