Հասարակություն - ՔԿԾ պետը ծառայողներին սպայական ուսադիրներ է հանձնել

Հոկտեմբերի 16-ին Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հանդիսավոր պայմաններում ծառայողներին հանձնեց սպայական ուսադիրներ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Կրտսեր խմբի 5 ծառայող բարեխիղճ աշխատանքի շնորհիվ նշանակվեց միջին խմբի պաշտոններում՝ ստանալով արդարադատության լեյտենանտի կոչում: Արդարադատության լեյտենանտի կոչում ստացավ և ծառայության շարքերը համալրեց ևս մեկ ՀՀ քաղաքացի: Շնորհվեց նաև հերթական արդարադատության գնդապետի կոչում:

Ծառայության պետը շնորհավորելով բոլորին՝ խոսքն ուղղեց հատկապես նորանշանակ սպաներին. «Այսուհետ ավելի բարձրացավ ձեր պատասխանատվությունը, պետք է լինեք արժանի ղեկավար ձեր ենթակաների համար՝ ծառայողական պարտականությունների պատրաստակամ և բարեխիղճ կատարմամբ, սկզբունքային աշխատանքով դառնալով նրանց համար ծառայողի, ղեկավարի օրինակելի կերպար:

Վստահ եմ, որ պատվով կկրեք սպայի ուսադիրները, ձեր ազնիվ աշխատանքով կանեք հնարավորինը՝ բարձր պահելու համար ոչ միայն Ծառայության, այլ նաև ձեզ վստահած անձանց պատիվը: Մաղթում եմ բարի ծառայություն»: 

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ