Հասարակություն - Խիստ մտահոգիչ է համացանցում և սոցիալական մեդիայում վիրավորանքի ու ատելության խոսքի տարածվածությունը. ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումներին:


«Նպատակային դիտարկումը վկայում է, որ այլակարծությունը շարունակում է արժանանալ անհանդուրժողական վերաբերմունքի՝ ուղեկցվելով նաև ագրեսիվ բնույթի արձագանքներով: Հաճախ հաշվի չի էլ առնվում արտահայտվող խոսքի բովանդակությունը, կամ դա արվում է միայն կարծիք հայտնողի անձը հաշվի առնելով: Այս վիճակը շարունակվում է արդեն տևական ժամանակ և վտանգավոր է երկրում համերաշխության ու հանդուրժողականության և, ի վերջո, մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից:

 

Մեր երկիրը ներկայումս կանգնած է համակարգային բնույթի հիմնարար փոփոխությունների ու մարդու իրավունքների տեսանկյունից մարտահրավերների առաջ: Մենք պետք է բոլոր խնդիրների լուծումն ապահովենք համերաշխության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում. սա է մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու և առկա խնդիրները լիարժեք լուծելու գլխավոր գրավականը: Դարձյալ հարկ եմ համարում արձանագրել, որ պետք է դադարեցնել հասարակությունը «նախկինների» ու «նորերի» բաժանելու փորձերը կամ այդ սկզբունքներով առաջնորդվելը:

 

Բոլորին խնդրում եմ նկատի ունենալ այս դիտարկումները:

 

Հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձանցից հատկապես պահանջում եմ խստորեն պահպանել երկրի Սահմանադրությամբ, օրենքներով կամ իրավական մյուս ակտերով իրենց վերապահված իրավական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ