Հասարակություն - Տեղի ունեցավ Հաճընի ութամսյա ինքնապաշտպանական հերոսամարտերի 98-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումը

Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ  Հաճընի ութամսյա ինքնապաշտպանական հերոսամարտերի 98-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումը։ 

 

«Հաճըն» հայրենակցական միության գրասենյակում  ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը հանդես եկավ հոգեհանգստյան աղոթքով, որից հետո  տեղի ունեցավ միջոցառում՝ երաժշտական համարներով, ֆիլմի ցուցադրությամբ, որով և տրվեց 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

 

Միջոցառման վերջում իրենց խոսքով հանդես եկան Հաճընցիներ՝ Հակոբ Հարությունը և Արտաշես Գրկաշարյանը։ ՄԻջոցառումը իր խոսքով եզրափակեց  «Հաճըն» հայրենակցական միության նախագահ Հովհաննես Գրիգորյանը։ Նա խոսեց 100-ամյակին ընդառաջ սպասվող ծրագրերի և նման  միջոցառումների անցկացման կարևորության մասին։

 

Իսկ արդեն հոկտեմբերի 14-ին մեծ շուքով  և բարձր մակարդակով կազմակերպված, տեղի ունեցավ Նոր Հաճըն քաղաքի հիմնադրման 60-ամյակին նվիրված միջոցառումը։ Ներկա էին բարջրաստիճան հյուրեր, հին ու նոր Հաճընցի սերունդներ և քաղաքի բնակիչներ։

 

Ներկա  գտնվեցին  նաև «Հաճըն» հայրենակցական միության անդամները՝ նախագահ Հովհաննես Գրիգորյանի գլխավորությամբ, ում քաղաքի քաղաքապետ՝ Գագիկ Մաթևոսյանի կողմից  շնորհվեց  «Նոր Հաճըն» քաղաքին նվիրված ոսկյա հուշամեդալ  «Հաճըն» հայրենակցական միության  կողմից տասնյակ տարիներ քաղաքին ցուցաբերած ուշադրության և անմիջական աջակցության համար։ 

 

 

 

 

 

 

 

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ