Հասարակություն - «Յուվեցի Կարոյի» սպանության գործով հարցաքննվել է Աբրահամ Մանուկյանը. նա դեպքի պահին այնտեղ է եղել

Նոր մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին Նորք Մարաշում ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի, սպանության մասին:

 

News.am-ի դեպքի մասին ոստիկանություն է ահազանգել նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Նա ներկա է եղել Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի հանդիպմանը, ինչի մասին էլ ցուցմունք է տվել իրավապահներին: Պարզվում է, որ Ղարագյոզյանն ու Կարապետյանը գումարային վեճ են ունեցել: Ենթադրվում է, որ վեճը հարթողը պետք է լիներ Աբրահամ Մանուկյանը:

 

Հիշեցնենք, որ ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել նաեւ Երեւանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը, մահացել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ եւ ատրճանակ։

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Պարզվել է նաեւ, որ դեպքի վայրում հայտնաբերված «Պիետրո-Բերետտա» ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։ Վերջինս նշված ատրճանակով պարգեւատրվել է ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականի մարտի 22-ին։

 

Դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիում գտնվող շինություններից մեկում հայտնաբերվել է Հ․Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։

 

Նախնական տվյալներով՝ Հ․ Ղարագյոզյանն ինքնասպանություն է գործել։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ