Հասարակություն - ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

 

«Սիրելի՛ ուսուցիչներ,

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:

 

Անփոխարինելի է ձեր առաքելությունը երեխաների կրթության, նրանց զարգացման ու իրավագիտակից քաղաքացի դաստիարակելու հարցում: Դուք մեր երեխաների կյանքում առանցքային դեր ունեք՝ նրանց մեջ սերմանելով հայրենիքի, հասարակության, ընտանիքի և միմյանց հանդեպ սիրո ու հարգանքի բարձր արժեքներ: Այդ արժեքներն անհրաժեշտ են երեխաների ճիշտ դաստիարակության և նրանց հանդիպող մարտահրավերների հաղթահարման համար:

 

Յուրաքանչյուրս ենք պարտավոր հատուկ հարգանքով վերաբերվել ուսուցչի բարձր առաքելությանը։ Ձեր իրավունքների պաշտպանությունը պետք է լինի բոլորիս հոգածության առարկան՝ գործադրելով առավելագույն ջանքեր ապահովելու ուսուցչի մասնագիտական գործը պատվով կատարելու լիարժեք հնարավորություն:

 

Այս ամենն էլ իր հերթին երեխայի՝ կրթության իրավունքի երաշխավորման կարևոր գրավական է, նրա լավագույն շահի երաշխավորման բարձր գործոնը:

 

Առողջություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ