Հասարակություն - Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ-ը կբարձրացնի որակապես նոր մակարդակի․Արտյոմ Բալասանով

Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ-ը կբարձրացնի որակապես նոր մակարդակի ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ցոլակյանը հայտնեց, որ ընդունել է առաջարկը: «Այո, նման առաջարկ եմ ստացել: Այն ընդունել եմ»,-ասաց Ցոլակյանն ու հավելեց՝ առաջարկը ստացել է հենց այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

 

Ֆելիքս Ցոլակյանն ունի պետական կառավարման հարուստ փորձ, ուժային կառույցներում լավագույնս է իրեն դրսևորել, այսօր էլ իր գիտելիքները կծառայեցնի ԱԻՆ-ի պես կարևոր նախարարության, կառույցի ամրապնմանն ու որակապես նոր մակարդակի կբարձրացնի տվյալ`պետության և քաղաքացիների անվտանգությանը միտված հաստատությունը: Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում ԱԻՆ-ն ունի իր ուրույն տեղը`թե ներքին անվտանգության ապահովման, թե պատերազմական վիճակում իր ենթակառուցվածքներն ու կադրերն բանակի շահերին ու կարիքներին ծառայեցնելու տեսանկյունից:

 

Շատ կարևոր է, որ կառավարության կազմում ընդգրկվեն այնպիսի կադրեր, որոնք աչքի են ընկել իրենց պրոֆեսիոնալությամբ, հանրության կողմից վայելում են հարգանք, ունեն անցած անբիծ ճանապարհ ու պատրաստակամություն են հայտնում ծառայել պետությանը:

 

Իր ֆեյսբուքյան էջում գերել է Քաղաքագետ Արտյոմ Բալասանովը։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ